Posts

ԱԱ.Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Image
ԱԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ներկայացրել է կազմը, որը կմասնակցի դեկտեմբերի 2-13-ը Դուբայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԲՖ-ն։ 51 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան 54 կգ՝ Դավիթ Եգորյան 57 կգ՝ Ժիրայր Սարգսյան 60 կգ՝ Արթուր Բազեյան 63,5 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան 67 կգ՝ Արմեն Մաշակարյան 71 կգ՝ Արարատ Հարությունյան 75 կգ՝ Վախթանգ Հարությունյան80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյան 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան 92 կգ՝ Նարեկ Մանասյան +92 կգ՝ Դավիթ Չալոյան Գլխավոր մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան։ Աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը 8 միլիոն դոլար է, չեմպիոնը կստանա 300 հազար դոլար, փոխչեմպիոնը՝ 150 հազար դոլար, բրոնզե մեդալակիրը՝ 75 հազար դոլար։

Հայաստանի թիմը 4 մեդալ🏅 է նվաճել Կազանում

Image
Սամբոյի Հայաստանի թիմը Կազանում մասնակցել է «Թաթարստանի Հանրապետության ղեկավարի գավաթ» Գրան Պրի միջազգային մրցաշարի եւ նվաճել 4 մեդալ, հաղորդում է ՀՍՖ-ի մամուլի ծառայությունը։ Մհեր Օհանյան– բրոնզե մեդալ, 71կգ (մարզական սամբո), մարզիչ՝ Գ․Ղազարյան։  Համլետ Սուքիասյան– արծաթե մեդալ, 58կգ (մարտական սամբո), մարզիչ՝ Ա․Բալյան Տիգրան Գրիգորյան - արծաթե մեդալ, 64կգ (մարզական սամբո), մարզիչ՝ Ա․Անդրյան Կարեն Սարգսյան– ոսկե մեդալ, 58կգ (մարզական սամբո), մարզիչ՝ Ա․Ադամյան Թիմի հետ էին միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը և պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Հայաստան🇦🇲-Հունգարիա🇭🇺

Image
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Հունգարիայի ընտրանուն։ Այդ կապակցությամբ Հունգարիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված նորեկ, 22-ամյա հարձակվող Դամիր Ռեդժիչը կիսվել է իր տպավորություններով և սպասումներով։ «Շատ ուրախացա, երբ տեղեկացա իմ հրավերի մասին։ Չգիտեի՝ կհրավիրվեմ, թե ոչ, բայց գիտեի, որ նախկինում արդեն քննարկվել է իմ թեկնածությունը։ Փորձում էի մարզումներին և խաղերում լավագույնս հանդես գալ, որպեսզի կազմում հայտնվելու հնարավորություն ունենամ։ Ճաշից հետո հեռախոսս ստուգեցի և տեսա ծանուցումը։ Հենց այդ պահին էլ թիմակիցներս սկսեցին շնորհավորել։ Հիմա ես իմ կյանքի լավագույն մարզավիճակում եմ. չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ անընդմեջ 12 հանդիպում անցկացրել։ Հայաստանի հավաքականի դեմ դժվար հանդիպում է սպասվում։ Նրանք ագրեսիվ են խաղում, և նրանց «կոտրելը» հեշտ չի լինի։ Ինչ վերաբերում է իռլանդացիներին, նրանք ավելի տե...

Ֆուտբոլային կռիվ Թուրքիայում,մոտ 1000 ֆուտբոլիստ զրկվել է խաղալու իրավունքից։

Image
Թուրքիայում շարունակվում է լայնածավալ հետաքննությունը, որը վերաբերում է մարզական միջոցառումների վրա ֆուտբոլիստների և մրցավարների կողմից խաղադրույքներ կատարելու սկանդալին։ Տարբեր դիվիզիոնների ավելի քան 1000 ֆուտբոլիստ հեռացվել է ֆուտբոլից խաղադրույքներ կատարելու պատճառով, որոնցից 27-ը հանդես են գալիս Սուպերլիգայի ակումբներում, հաղորդում է Marca-ն։ Կասեցված խաղացողների թվում կան «Գալաթասարայի», «Բեշիկթաշի», «Տրաբզոնսպորի» և «Անթալյասպորի» ներկայացուցիչներ։Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է սկսել ՖԻՖԱ-ի հետ՝ լրացուցիչ տրանսֆերային պատուհան բացելու վերաբերյալ, քանի որ երկրորդ և երրորդ դիվիզիոնների բազմաթիվ ակումբներ ներկայումս չունեն բավարար կազմ՝ խաղերն անցկացնելու համար։ Այդ պատճառով այս երկու առաջնություններն այժմ ժամանակավորապես կասեցված են։ Նախկինում նույն հետաքննության շրջանակում պատժվել էին 149 մրցավար, իսկ ավելի քան 40 խաղի պատվիրակներ հրաժարական էին տվել։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած ուսումնասիրություններից հետո դատախազությունը նախնական...

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայում հոկտեմբերի 23-ին տեղի կունենան երկրորդ տուրի հանդիպումները։

Image
Գավաթակիր ՆՈԱՆ կհյուրընկալի ռումինական Ունիվերսիատեա Կրայովանին։Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին

ՇԱԽՄԱՏԻ ԵԱ

Image
Բաթումիում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հայաստանի հավաքականը 9 միավորով (2 հաղթանակ, 5 ոչ ոքի, 2 պարտություն) գրավեց 19-րդ տեղը։ Տիտղոսը նվաճեց Ուկրաինան՝ 15 միավոր։ Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 13 միավոր, երրորդ տեղում՝ Սերբիան (13 միավոր)։ Կանանց Հայաստանի հավաքականը 12 միավորով (5 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 պարտություն) 5-րդ տեղում է։ Չեմպիոն հռչակվեց Լեհաստանը՝ 16 միավոր։ Եռյակում են նաեւ Ուկրաինան (14 միավոր) եւ Գերմանիան (13 միավոր)։